Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Էդուարդ Շարմազանով. «Չեմ ճանաչում մի քաղաքական գործչի, որ ասի, թե իր նպատակը քաղաքականության մեջ անձնական խնդիրներ լուծելն է»

Էդուարդ Շարմազանով. «Չեմ ճանաչում մի քաղաքական գործչի, որ ասի, թե իր նպատակը քաղաքականության մեջ անձնական խնդիրներ լուծելն է»
12.09.2014 | 14:16

«Ես չեմ ճանաչում մի քաղաքական գործչի, որն ասում է, թե ինքը մտնում է քաղաքականություն անձնական բարեկեցությունն ապահովելու համար։ Նորից եմ ասում, որ նման քաղաքական ուժի և գործչի ես չեմ ճանաչում»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցին, ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: ԲՀԿ առաջնորդը հայտարարել էր, որ ինքը քաղաքականություն չի մտել անձնական շահի համար, այլ ժողովրդին օգնելու և աջակցելու։

Դիտվել է՝ 1131

Մեկնաբանություններ